Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայկական 8 ստարտափ Product Hunt-ի թոփում
News 06/03/2020 16:31

Աստի Փիլիպոսյանը HIVE Ventures-ի medium-ում հրապարակել է հայկական ստարտափների ցանկը, որոնք մտել են Product Hunt-ի թոփ անցյալ մեկ տարվա ընթացքում։

Երկար տարիների ուղեղի արտահոսքից հետո Հայաստանը վերջապես կարողանում է պահպանել իր տեխնիկական տաղանդները և զբաղված է պլանավորմամբ, կառուցմամբ և գործարկումներով:

Բայց ոչինչ չի կարող բարձրաձայնել հայկական տեխնոլոգիական ոլորտի մասին, որը թափ է հավաքում, քան իրական պրոդուկտների քանակը, որոնք գործարկվում են, և իրական օգտատերերի քանակը, ովքեր դրանք սիրում են:

Product Hunt-ը այդպիսի հայտնագործումների ամենամեծ պլատֆորմն է, որը թույլ է տալիս օգտատերերին գտնել նոր և հետաքրքիր պրոդուկտներ, իսկ հիմնադիրներին գործարկել իրենց պրոյեկտները և ստանալ մեկնաբանություն: Մեկ օրվա ընթացքում այդպիսի օգտատերերի քանակը կարող է հասնել մի քանի հազարի:

Ինչպե՞ս է դա աշխատում

Պրոդուկտները տեղադրվում են, գնահատվում upvote-ների միջոցով (Reddit-ի կամ Hacker News-ի պես) և քննարկվում համայնքի կողմից։

Ամեն օր համայնքն ընտրում է օրվա պրոդուկտը: Նույնը կատարվում է ամեն շաբաթվա, ամսվա և տարվա համար:

Մեկ տարվա ընթացքում 8-ից ավելի հայկական ստարտափներ հայտնեվիցին Product Hunt-ի թոփում: Ահա նրանց ցուցակը։

D’efekt 2.0

D’efekt-ը հավելված է, որը օգտագործելով արհեստական բանականություն, թույլ է տալիս օգտատերերին ստեղծել արտասովոր և կրեատիվ վիզուալ էֆֆեկտներով տեսահոլովակներ։

10Web

10Web-ը 10 կոմպոնենտներից բաղկացած WordPress կայքերի համար նախատեսված ամենը մեկում հարթակ է  (կառավարվող հոսթինգ Google Cloud-ում, վեբ-կայքի պատրաստման համարնախատեսվախ գործիք, պրեմիում հավելվածներ, SEO և շատ ավելին)։

CityBugs

Քաղաքը` համակարգ է, և բոլոր խնդիրները, որ այն ունի, բագեր են: CityBugs-ը քաղաքի պաշտոնյաներին թույլ է տալիս արագ լուծել խնդիրները, երբ քաղաքացիները հայտնում են դրանց մասին:

Fronty

Fronty-ն աշխարհում առաջին ծառայությունն է, որն արհեստական ինտելեկտի միջոցով գեներացնում է վեբ-կայքեր տրված դիզայնի կամ նկարի հիման վրա: Հիմնադրված լինելով Upwork հարթակում ամենահաջողակ ֆրիլանսերներից մեկի կողմից, Fronty-ն կարողանում է ստեղծել կայքեր ընդամենը մի քանի րոպեում։ Օգտատերերը հնարավորություն ունեն հեշտորեն ձևափոխել և հրատարակել իրենց կայքերը մեկ վայրում։

Expper

Ռոբինը ընկերական ռոբոտ է, որն արտահայտում է էմոցիաներ և երեխաների հետ կառուցում է ինտերակտիվ երկխոսություններ: Ներգրավելով նրանց խաղի մեջ և խոսակցություններում Ռոբինը նվազեցնում է իրենց միայնակության զգացումը և նվազեցնում սթրեսը հիվանդանոցում գտնվելու ընթացքում:

Hexometer

Արհեստական բանականության տեխնոլոգիայի հիման վրա Hexometer™ վեբ-հիգիենայի մոնիտորինգի ծրագիրը պարբերաբար սկանավորում է ավելի քան 2,800 տվյալներով լի կետեր ձեր կայքում՝ և համոզվում, որ ձեր թվային ասսեթները գտնվում են կատարյալ վիճակում: Այն նաև կիսվում է խորհուրդներով, թե ինչպես բարելավել կայքի հիգիենան։

FaceHub

Դեմքի փոփոխության համար արհեստական բանականություն իրական ժամանակում։ Շրթունքների համաժամացման եզակի տեխնոլոգիան օգտագործում է մեքենայական ուսուցում, որպեսզի օգտատերերը կարողանան խոսել, երբ նրանց ժեստերը արտացոլվում են իրենց նախընտրած կերպարների դեմքերի վրա:

Krisp

Krisp-ի տեխնոլոգիաները ծառայություններ մատուցողներին թույլ են տալիս իրական ժամանակում մաքրել ձայնը կողմնակի աղմուկից, իսկ GPU-ների օգտագործումը թույլ է տալիս տեխնոլոգիան հասանելի դարձնել միլիոնավոր սարքերի համար։