Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեղի կունենա «Meet RINA, the Future of Internet» բաց դասը
News 12/03/2020 14:36

RINArmenia-ն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի աջակցությամբ անցկացնում է «Meet RINA» ծրագրի բաց դասը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու RINA-ին՝ ապագայի ինտերնետին:

Բաց դասին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են՝

– Ի՞նչպես է աշխատում ինտերնետն այսօր,

– Որո՞նք են ցանցային ճարտարապետության ներկայիս խնդիրները,

– Ի՞նչ է RINA-ն և ինչո՞ւ է այն համարվում վաղվա համացանց։

Հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։ Մասնակիցները հնարավորություն կունենան՝

– ուսումնասիրել համացանցի հիմքերը,

– հասկանալ հեռահաղորդակցման գործընթացի հիմնարար սկզբունքները և TCP/IP, RINA-ի մեխանիզմների հիմքում ընկած հասկացությունները ,

– բացահայտել ցանցային ճարտարապետության արդի թերությունները,

– ճանաչել ապագա սերնդի ցանցային համակարգի նորությունները:

Միջոցառման մուտքն ազատ է։ Հանդիպման լեզուն հայերենն է, տերմինները՝ անգլերեն։

Մասնակցության համար մինչև մարտի 19-ը ժամը 18։00-ն հարկավոր է լրացնել կից հղմամբ հայտաձևը։