Categories: News

FAST-ը անցնում է հեռահար աշխատանքային գրաֆիկի

FAST հիմնադրամը հայտարարել է, որ իր անձնակազմը անցնում է հեռահար աշխատանքի։

«FAST-ում մենք հավատում ենք, որ մեր անձնակազմի առողջությունն ու բարեկեցությունն առաջնահերթություն է։ Այսօրվանից սկսած մենք կաշխատենք տանից առնվազն մինչև մյուս շաբաթվա վերջ։

Մենք հավատում ենք, որ մյուս կազմակերպությունները նույնպես կդիմեն այս քայլին իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում, քանի որ նոր կորոնավիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում։

Պաշտպանվե՛ք և եղե՛ք առողջ»։

Share