Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեղի կունենա Tech Week Goris 2020
News 13/03/2020 11:37

Ապրիլի 17-19 տեղի կունենա Tech Week Goris-ը։ Tech Week-ը մեկշաբաթյա միջոցառում է, որը կմիավորի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում:

Մեկ Տեխնոլոգիական շաբաթում կանցկացվեն

– JS day՝ Tech Events Armenia-ի կողմից,

– Software Testing and not only՝ ArmSTQB – Armenian Software Testing Qualifications Board-ի կողմից,

– HackFest՝ ArmSec Foundation֊ի կողմից,

– Crowdfunding Conf՝ The Crowdfunding Formula֊ի կողմից,

– Seaside Conf՝ Seaside Startup Summit֊ի կողմից,

– Invest Conf`smartgate.vc կողմից,

– Կլոր սեղան քննարկումներ:

Շաբաթվա ընթացքում կիրականացվեն նաև.

– նոր Արմաթ աշխատանոցների բացում Գորիսի հարակից գյուղերում,

– «ՋիՋի»-ն հասանելի կդառնա Գորիսում,

– «Ինստիգեյթ Մոբայլ»-ը Կապանում կհիմնի ինժեներական թիմ:

Ամենահայտնի հայկական ՏՏ ընկերություններն ու դեմքերը կհանդիպեն Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քննարկելու հայ տեխնոլոգիական մտքի նոր հորիզոնները։

Միջոցառումների շարքը հարթակ կլինի ՏՏ համայնքի միջև կապերի հաստատման և Հայաստանի մարզերի հզորացման համար։

Tech Week-ը կազմակերպվում է gg և Instigate ընկերությունների կողմից։ Միջոցառման գլխավոր հովանավորն ու աջակիցը SoftConstruct Development Office ընկերությունն է։ Միջոցառման Event Partner-ն է Skill-ը:

Միջոցառման մուտքն ազատ է՝ նախապես գրանցումով։ Գրանցման հղումը հասանելի կլինի շուտով։ Այն բաց չթողնելու համար կարող եք հետևել միջոցառման թարմացումներին։