Categories: News

Տեղի կունենա առաջին JavaScript Armenia Meetup-ը

Ապրիլի 18-ին 11։30-17։00 ISTC-ում տեղի կունենա JavaScript Armenia Meetup #1 միջոցառումը։ Սա առաջին JavaScript հավաքույթն է Հայաստանում։

Միջոցառմանը իրենց դասախոսություններով հանդես կգան 7 խոսնակ։

JavaScript Meetup-ին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են այս ծրագրավորման լեզվով, ցանկանում են նոր գիտելիքներ ձեռք բերել այս ասպարեզում, ծանոթանալ համայնքի ներկայացուցիչների հետ և լավ ժամանակ անցկացնել։

Միջոցառմանը մասնակցլու համար հարկավոր է լրացնել հետևյալ հայտաձևը, որպեսզի ստանաք Eventbrite-ի ձեր հրավերը։

JavaScript Meetup-ի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք հետևել ֆեյսբուքյան թարմացումներին։

Share