Categories: News

Accelerator #5 ծրագիրը հետաձգվում է կորոնավիրուսի պատճառով

Accelerator #5 ծրագիրի մասնակիցների ընտրության փուլը և մեկնարկը հետաձգվում են կորոնավիրուսի պատճառով:

Accelerator #5-ը իր ֆեյսբուքյան էջում նշել է․ «Քանի որ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միտումով դադարացվել են մշակութային հաստատությունների աշխատանքները, հետաձգվել բոլոր միջոցառումները, Accelerator #5 ծրագիրի մասնակիցների ընտրության փուլը և մեկնարկը նույնպես ցավոք կհետաձգվի որոշ ժամանակով։

Մենք էլ ենք անհամբերությամբ սպասում ծրագրի թողարկմանը, հետևաբար հեռահար կերպով շարունակում ենք ծրագրի նախապատրաստական աշխատանքները։

Մեզ համար առաջնահերթ է ձեր բարեկեցությունը, այնպես որ լցվենք համբերությամբ, մնանք տանը, հետևենք անձնական հիգիենայի կանոններին, զինվենք նոր գիտելիքներով և օգտագործենք մեր ուժը կանխելու հիվանուդթյան տարածումը։

Շուտով կապի դուրս կգանք ընտիր նորություններով, մինչ այդ ցանկացած հարցերով կարող եք գրել մեզ»։

Share