News
19/03/2020 16:01
Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ նրանց հավելվածը 6 ամսով անվճար կլինի բոլոր Հայաստանում բնակվող անձանց համար․ «Այս պահին Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ իրենց դասերը և աշխատանքը անում են հեռահար՝ օգտվելով վիդեո կոնֆերանսների հավելվածներից։
Krisp-ը, բոլոր Հայստանցիների համար, մեր հավելվածի վճարովի տարբերակը 6 ամսով դարձնում է անվճար։
Խնդրում եմ տարածել, որ առավելագույնս շատ մարդ իմանա և օգտվի առանց աղմուկի արդյունավետ վիդեո զանգեր անելու հնարավորությունից»,- նշել է Արտավազդը։
Այս տեսահոլովակում կարող եք դիտել, թե ինչ է իրենից ներկայացնում հավելվածը և ինչպես այն ներբեռնել։