Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ինչպես են Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնները դիմադրում կորոնավիրուսին
News 20/03/2020 11:42

Կորոնավիրուսի համաճարակը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ: Հայաստանը նույնպես մեծ հարված է ստացել COVID-19-ից։ Երկիրը հայտարարել է արտակարգ դրություն 2020 թվականի մարտի 16-ից ապրիլի 14-ը: Համաձայն նոր կանոնների՝ կրթական գործընթացը դադարեցված է, արգելված են ավելի քան 20 հոգու մասնակցությամբ հավաքները:

Եկեք պարզենք, թե ինչպես են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից կառավարվող տեխնոլոգիական կենտրոնները դիմադրում ստեղծված իրավիճակին:

Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոն

VTC-ում աշխատանքը անցնում է կանոնավոր կերպով: Այժմ տեղակայված ընկերությունների մոտ 60 տոկոսը գալիս է կենտրոն աշխատելու: Բոլոր դասընթացները հետաձգվել են: Որպես հատուկ միջոց՝ շենքը ամեն ժամ մաքրվում է:

Միակ դասընթացները, որոնք ներկայումս անցկացվում են հեռակա կարգով, վեբ ծրագրավորման դասընթացներն են։ VTC-ում հեռավար ուսուցման մեթոդն առաջին անգամ է կիրառվում, և կենտրոնն ակնկալում է հետագայում կիսվել իր արդյունքներով և փորձով: 

Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն

Կենտրոնը չեղյալ է հայտարարել դասընթացներն ու միջոցառումները: Մինչդեռ ուսանողները էլեկտրոնային փոստով հանձնարարություններ են ստացել։ Այդպիսով ուսումնական գործընթացը շարունակվում է և դրա հետ մեկտեղ պահպանվում է դասախոսների հետ հաղորդակցությունը:

Միևնույն ժամանակ, «Յանդեքսի» ծրագրավորման դպրոցի ուսանողները շարունակում են ուսուցման գործընթացը, օգտվելով առցանց պլատֆորմերից։ GTC-ում կատարվում են ինտենսիվ մաքրումներ:

ISTC

Կենտրոնը չեղյալ է հայտարարել բոլոր միջոցառումները, իսկ անձնակազմը աշխատում է տնից: Դասընթացները անցկացվում են Zoom հավելվածի միջոցով:

ISTC-ում դեռ կան մի քանի ստարտափներ, որոնք օգտագործում են քովորքինգ տարածքը:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն

Կենտրոնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է, չնայած որոշ դասեր անցկացվում են Zoom հավելվածի միջոցով: Չնայած AITC-ն առաջին անգամ է հեռավար ուսուցում իրականացնում, կենտրոնի ուսանողները շատ ուրախ են ուսումնասիրել ուսուցման այս մոդելը: