Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Աշոտ Արզումանյանը նշել է կորոնավիրուսի բացասական և դրական կողմերը smartgate.vc-ի և ստարտափների համար
News 23/03/2020 08:07

SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր և համահիմնադիր Աշոտ Արզումանյանը իր ֆեյսբուքյան էջում պատմել է, թե ինչ բացասական և դրական կողմեր ունի կորոնավիրուսը հայկական ստարտափ էկոհամակարգի և smartgate.vc-ի համար։

«Այս խառը օրերին tech ընկերություններից շատերն են տուժել, բայց կա նաև մեդալի դրական կողմը: Օրինակ` հայկական krispը 7x աճել է ու իր մասին գրել են տարբեր հեղինակավոր պարբերականներ։

Ես մեր մասով ասեմ․

– մենք անցած շաբաթ ևս մեկ ներդրում արեցինք (արդեն 17 ընկերություն ունենք պորտֆելում), և եթե ամեն ինչ նորմալ գնաց մյուս շաբաթ, ևս մեկ ներդրում կանենք;

– smartgate.vc-ի պորտֆելի գործերը խառն են. կա, որ շատ լավ է, կա, որ ակտիվ պատրաստվում են լավ ժամանակների:

– Armenia Startup Academy-ն ամբողջովին անցել է remote աշխատանքի. 1-1 ենք անում, Խաչատուր Պապանյանի հետ բավական արդյունավետ սեսիա արեցինք: Ստիպված եղանք մի ամսով հետաձգել Armenia Startup Academy Batch 5 Demo Day-ը – լիքը թույն պլաններ կային այդ օրվա հետ կապված, էս պահին դեռ ամեն ինչ անորոշ է: Ի դեպ` շատ հավես թիմեր ունենք էս batch-ում. երբ Demo Day-ը վերջապես անենք, անպայման եկեք: Որոշ նորարարություններ կանենք եկող շրջափուլի հետ կապված` թե ծրագրային և թե աշխատանքի ձևի առումով: Սպասեք նորությունների։

– Hero House-ը գրեթե դատարկ է: Այստեղ էլ լիքը պլաններ հետաձգվել են:

– HyeTech EIP-ն հետաձգվեց անորոշ ժամանակով: Ամառվա վրա պլանավորված մի քանի կարևոր միջոցառումներ երևի թե էլի կհետաձգենք: Համբարձում Քաղկեցյանը ու Գալստյան Արմինեն Կալիֆորնիայում իրենց տներում նստած են աշխատում։

– Science and Technology Convergence Conference-ը պետք է որ կարողանանք հոկտեմներին նորմալ անել: Շատ կարևոր անելիքներ ու ասելիքներ կան: Ի դեպ, խոսելով գիտությունից` Վազգեն Հակոբջանյանը շատ հետաքրքիր մտքեր է զարգացնում… հիմա դեպքերից առաջ չանցնեմ, բայց շատ ոգևորված եմ։

Ընդհանուր առմամբ հիմա դեռ շարունակում ենք հնձել նախկինում ցանածներն ու փորձում ենք հասկանալ, թե ինչեր կարելի է ցանել այս նոր պայմաններում»։