FAST-ը մեկնարկում է նոր դրամաշնորհային ծրագիր
News 23-03-2020 15:00

FAST-ն առաջարկում է աննախադեպ հնարավորություն՝ մեկնարկելով դրամաշնորհային ծրագիր՝ ADVANCE STEM Research grant program-ը։

Այս ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են հետազոտություններով և ցանկանում են Հայաստանում գիտության առաջխաղացման մասը կազմել։

ADVANCE դրամաշնորհային ծրագիրը կամուրջ է միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև նորարարական հետազոտական ծրագրերի վրա աշխատելու համար։ Հետազոտական խմբերը կձևավորվեն ընտրված 3-5 թեկնածուներից։

Ծրագրի առաջին փուլի ընթացքում կտրամադրվեն 3 դրամաշնորհներ հետևյալ թեմաների ուղղությամբ հետազոտություն իրականացնելու համար՝

- կենսատեխնոլոգիա,

- մեքենայական ուսուցում,

- նոր նյութեր:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 10-ը։