Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է "Science Champions” արշավը
News 23/03/2020 12:08

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) PMI Science-ի աջակցությամբ հայտարարում է “Science Champions” («Գիտություն Չեմպիոններ») storytelling արշավը:

Այս արշավը նպատակ ունի ներկայացնել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրի (Research Funding Program) և Ասպիրանտների աջակցության ծրագրի (PhD Support Program) դրամաշնորհառուների նվաճումները տարբեր գիտական ոլորտներում:

Հիշեցնենք, որ EIF-ը հայտարարել էր Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրի մասին դեռևս 2019-ի հոկտեմբերին։ Հետազոտական նախագծերի զարգացմանն ուղղված ֆինանսավորում կարող էին ստանալ ՀՀ-ում գործող հետազոտական հաստատության կամ համալսարանի 2-5 անդամից բաղկացած այն թիմերը, որոնք իրականացնում են գիտահետազոտական նախագծեր։

Ծրագրի հաղթող թիմերից յուրաքանչյուրին տրամադրվում էր մինչև 7 մլն ՀՀ դրամի ֆինանսավորում։