Categories: News

Digitain-ը նոր մասնաճյուղ է բացում Գյումրիում

Դիջիթեյն ընկերությունը ընդլայնում է իր սահմանները, այս անգամ Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, մասնավորապես Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում (Gyumri Technology Center)։

Ընկերությունը նշում է, որ նրանք նպատակ ունեն ակտիվ կերպով սատարելու տարածաշրջանի երիտասարդությանը և միասին ամրապնդել Հայաստանի դիրքը ՏՏ միջազգային շուկայում:

Գյումրիում Դիջիթեյնի գրասենյակի բացումը նաև կխթանի մարզերի հզորացմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով։

Share