Categories: News

Մեկնարկում է օնլայն ՏՏ նախագծերի կառավարչի պատրաստման դասընթացը

Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, մեծ թափով զարգացող ճյուղ է: Բացի այդ, անկախ բնագավառից, գրեթե բոլոր ընկերությունները իրենց բիզնեսը առաջ մղելու համար կախված են տեխնոլոգիաներից, ինչը նշանակում է, որ կա ՏՏ նախագծերի կառավարիչների շատ մեծ պահանջարկ:

QuickStart նախագծի նպատակն է տալ պրակտիկ լուծումներ նախագծի կառավարիչներին` ղեկավարելու ցանկացած չափի և բարդության ծրագրեր: Այս ծրագիրը ընդգրկում է նախագծերի կառավարման շրջանակի ամենակարևոր բաղադրիչները և ամենահայտնի Agile մեթոդները, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում:

Դասընթացը ամբողջությամբ ընդգրկում է գործնական վարժություններ (դերային խաղեր, իրավիճակների ուսմնասիրություն, անհատական նախագծեր և այլն):

Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր՝

– սկսնակ են “Նախագծերի կառավարում” ոլորտում,

– ցանկանում են սկսել իրենց նախագծերի կառավարչի կարիերան,

– նախագծի թիմի անդամներ են և ցանկանում են ավելի լավ պատկերացում ունենալ այս ոլորտում,

– արդեն իսկ ստանձնել են սկսնակ նախագծերի կառավարչի պաշտոնը

Ծրագրի ավարտին մասնակիցները՝

– կունենան բավարար հմտություններ և գիտելիքներ սկսելու իրենց կարիերան որպես նախագծերի ղեկավար

– կկարողանան ընտրել ճիշտ ՏՏ նախագծերի կառավարման մեթոդաբանություն ամեն տեսակի խմբի և ամեն բարդության նախագծի համար

– կկարողանան կիրառել ստացած բոլոր գիտելիքները Microsoft Project 2016 նախագծերի ղեկավարման միջավայրում

– կունենան բավարար գիտելիքներ նախագիծը բյուջեին համապատասխան և ճիշտ սահմանված ժամանակին ավարտելու համար՝ համոզված լինելով, որ հաճախորդները բավարարված են պրոդուկտից

 Նախնական պահանջներ`

– Ծանոթ լինել Excel-ին (տարրական հմտություններ)

– Ունենալ անգլերենի միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ

– Խիստ ցանկալի է, որ դասընթացի մասնակիցներն ունենան իրենց անձնական նոութբուքը

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 36 ժամ` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր։ Այն կմեկնարկի մարտի 27-ից։  Դասերը կանցնեն երկուշաբթի և ուրբաթ, 19:00-21:00-ն։

Ամբողջ ծրագրի արժեքն է 98,000 դրամ (նեռարված հարկեր)

Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share