
Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, մեծ թափով զարգացող ճյուղ է: Բացի այդ, անկախ բնագավառից, գրեթե բոլոր ընկերությունները իրենց բիզնեսը առաջ մղելու համար կախված են տեխնոլոգիաներից, ինչը նշանակում է, որ կա ՏՏ նախագծերի կառավարիչների շատ մեծ պահանջարկ:
QuickStart նախագծի նպատակն է տալ պրակտիկ լուծումներ նախագծի կառավարիչներին` ղեկավարելու ցանկացած չափի և բարդության ծրագրեր: Այս ծրագիրը ընդգրկում է նախագծերի կառավարման շրջանակի ամենակարևոր բաղադրիչները և ամենահայտնի Agile մեթոդները, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում:
Դասընթացը ամբողջությամբ ընդգրկում է գործնական վարժություններ (դերային խաղեր, իրավիճակների ուսմնասիրություն, անհատական նախագծեր և այլն):
Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր՝
– սկսնակ են “Նախագծերի կառավարում” ոլորտում,
– ցանկանում են սկսել իրենց նախագծերի կառավարչի կարիերան,
– նախագծի թիմի անդամներ են և ցանկանում են ավելի լավ պատկերացում ունենալ այս ոլորտում,
– արդեն իսկ ստանձնել են սկսնակ նախագծերի կառավարչի պաշտոնը
Ծրագրի ավարտին մասնակիցները՝
– կունենան բավարար հմտություններ և գիտելիքներ սկսելու իրենց կարիերան որպես նախագծերի ղեկավար
– կկարողանան ընտրել ճիշտ ՏՏ նախագծերի կառավարման մեթոդաբանություն ամեն տեսակի խմբի և ամեն բարդության նախագծի համար
– կկարողանան կիրառել ստացած բոլոր գիտելիքները Microsoft Project 2016 նախագծերի ղեկավարման միջավայրում
– կունենան բավարար գիտելիքներ նախագիծը բյուջեին համապատասխան և ճիշտ սահմանված ժամանակին ավարտելու համար՝ համոզված լինելով, որ հաճախորդները բավարարված են պրոդուկտից
Նախնական պահանջներ`
– Ծանոթ լինել Excel-ին (տարրական հմտություններ)
– Ունենալ անգլերենի միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ
– Խիստ ցանկալի է, որ դասընթացի մասնակիցներն ունենան իրենց անձնական նոութբուքը
Դասընթացի ընդհանուր տևողությունն է 36 ժամ` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր։ Այն կմեկնարկի մարտի 27-ից։ Դասերը կանցնեն երկուշաբթի և ուրբաթ, 19:00-21:00-ն։
Ամբողջ ծրագրի արժեքն է 98,000 դրամ (նեռարված հարկեր)
Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով։