Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԹՈՒՄՈ-ն երեխաներին կնվիրի 50 համակարգիչ առցանց ուսուցման համար
News 27/03/2020 10:14

ԹՈՒՄՈ-ն կնվիրի 50 համակարգիչ երեխաներին, ովքեր չեն կարողանում մասնակցել առցանց դասերին։ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արագ արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոչին՝ ուրախ ենք հայտնել, որ Թումոն նախարարությանը կնվիրի 50 լավ վիճակում գտնվող iMac համակարգիչներ, որոնք կհատկացվեն այն երեխաներին, ովքեր չեն կարողանում մասնակցել առցանց դասերին համակարգիչ չունենալու պատճառով։

Դիմում ենք ՏՏ ընկերություններին, հիմնադրամներին, մեր բոլոր գործընկերներին՝ միանալ այս նախաձեռնությանը, որպեսզի ոչ մի երեխա չկտրվի իր կրթական ուղուց»: