Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը, ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցի աջակցությամբ, մարտի 25-ից գործարկել է tertik.am կայքը, որի միջոցով կարող եք օնլայն և արագ լրացնել Արտակարգ դրության ժամանակ տեղաշարժման թերթիկը՝ տպելու նպատակով (տանից դուրս գալուց տպված կամ ձեռքով լրացված թերթիկի առկայությունը պարտադիր է), իսկ տեղաշարժերի ամբողջ պատմությունը պահպանելու համար ներբեռնել լրացված թերթիկը համակարգիչ։
Կայքի առաջնային նպատակը եղել է «Կարաս» ազգային սննդի ցանցի առաքիչների և այլ աշխատակիցների տեղաշարժի համար լրացվելիք թերթիկների արագ և հարմարավետ ընթացքի կազմակերպումը, ապա որոշում է կայացվել փակ համակարգը բացել և հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին օգտվել tertik.am-ից։ Այս կայքը առավել օգտակար կլինի բոլոր այն բիզնեսների համար, որոնց աշխատակիցները շատ են տեղաշարժվում։ Ի դեպ, կայքը չի պահպանում այցելուների տեղաշարժերի մասին որևէ տեղեկատվություն։
Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամում հույս ունեն, որ երկրագունդը որքան հնարավոր է շուտ կհաղթահարի այս փորձությունը և tertik.am-ը իրենց կողմից գործարկված ամենակարճ «կյանք» ունեցած նախագիծը կդառնա, և
Սա Կարասի առաջին նախագիծը չէ, որ ուղղված է կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցությանը։ Մարտի 17-ից սկսած մինչև երկրում արտակարգ դրության ավարտը, Կարասը պարբերաբար ապահովում է Ծաղկաձորում և այլ վայրերում մեկուսացված հարյուրավոր քաղաքացիներին, բուժանձնակազմին, ամբողջ սպասարկող անձնակազմին և ներքին գործերի աշխատակիցներին անվտանգ, սննդարար և համեղ սնունդով։
Կորոնավիրուսի տարածման պատճառով գործող արտակարգ դրության պայմաններում պարետի կողմից ընդունվել է քաղաքացիների տեղաշարժերի սահմանափակման մասին որոշում։ Որոշան համաձայն, տանից դուրս գալիս քաղաքացին պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ և լրացված հատուկ տեղաշարժման թերթիկ։
«Հորդորում ենք տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Եթե այնուամենայնիվ դուրս եք եկել, պետք է ունենանք Ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ և նկարում պատկերված տեղաշարժման թերթիկ, որը պետք է լինի լրացված: Սույն թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր. պարզապես լրացրեք տեղեկատվությունը դատարկ թղթի վրա գրիչով և ստորագրեք», – ասված է կառավարության կայքում:
Ինքնամեկուսացման և տեղաշարժի կանոնները խախտելու համար նախատեսված է տուգանք մինչև 200,000 դրամ։