Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանը աջակցելու նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ:
Այն ընկերությունները, որոնք կառաջարկեն առավել արդյունավետ և նորարարական լուծումներ, կստանան դրամաշնորհներ իրենց նախագծերի իրագործման նպատակով:
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն ՀՀ դրամ և տրամադրվելու է հինգ լավագույն նախագծերը ներկայացրած ընկերություններին՝ համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումարի չափով:
Հայտ հնարավոր է լրացնել անցնելով հետևյալ հղումով:
Գնահատման մեխանիզմին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 3-ը ժամը 24։00։