Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
PicsArt-ը ծրագրավորման առցանց ուսուցման անվճար հարթակ է ստեղծում
News 02/04/2020 09:34

PicsArt-ը առցանց ուսուցման նոր հարթակ է ստեղծում, որի միջոցով բոլոր ցանկացողները կկարողանան սովորել JavaScript և C++ ծրագրավորման լեզուները՝ ՏՏ ոլորտի ամենապահանջված աշխատատեղերի համար: Նշենք, որ հարթակը լինելու է անվճար։

PicsArt-ը ոլորտում մեծ փորձ ունի և ընկորության թիմում ներգրավված են Հայաստանի մի շարք առաջատար մասնագետներ։ Ինչպես նշում են PicsArt-ում, նրանց թիմն անհամբեր սպասում է ՏՏ մասնագետների հաջորդ սերնդին կերտելուն և իրենց գիտելիքներով ու փորձով կիսվելուն։

Ըկերությունը հավատում է Հայաստանի երիտասարդության չօգտագործված ներուժին, և այդ իսկ պատճառով չունի որևէ նախադրյալներ և տրամադրում է ծրագիրը լիովին անվճար:

Նրանք, ովքեր հաջողության կհասնեն այս դասընթացի շրջանակներում, հնարավորություն կունենան միանալ PicsArt-ի թիմին: