News
02/04/2020 11:38
PicsArt ընկերությունը համակարգիչներ է նվիրելու Հայաստանի ուսուցիչներին և աշակերտներին, ովքեր չեն կարողանում մասնակցել առցանց դասերին։
Ինչպես PicsArt-ը նշում է իր էջում ընկերությունը նույնպես միանում է Հայաստանի ՏՏ ոլորտի իր գործընկերներին և անում ամեն ինչ` համոզված լինելու համար, որ Հայաստանի տարածքում ուսանողներն ու ուսուցիչները կարողանան շարունակել ուսուցումն առցանց։
Հիշենցնենք, որ օրեր առաջ ԹՈՒՄՈ-ն հայտնեց իր որոշման մասին, որ կնվիրի 50 համակարգիչ երեխաներին։ Այդպիսով, ստեղծարար տեխնոլոգիաների կետրոնը դիմեց հայկական ՏՏ ընկերություններին, հիմնադրամներին, և իրենց բոլոր գործընկերներին՝ միանալ այս նախաձեռնությանը, որպեսզի ոչ մի երեխա չկտրվի իր կրթական ուղուց։