Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Կատարվում է համակարգիչների հավաքագրում աշակերտների հեռավար ուսուցման համար
News 03/04/2020 09:24

Հաշվի առնելով Արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և այս փուլում կրթական համակարգը հեռավար իրականացումը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ներկայացրել է Հեռավար ուսուցման իրականացման համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տվյալները՝ համակարգիչների կարիք ունեցող երեխաներին բաժանելու նպատակով։

ՏՏ մասնագետների աշխատանքային քննարկման ընթացքում որոշվել են կրթական համակարգում, հեռավար կրթության իրականացման այս փուլում, դասավանդողների և սովորողների օգտագործման համար պիտանի համակարգչային և այլ (շարժական) սարքավորումների տվյալները (պարամետրերը)։

Սեղանի (Desktop) կամ դյուրակիր (Notebook) համակարգիչներ կամ Բոլորը մեկում (All-in-One): Հիմնականում պահանջվում են այն տեխնիկական տվյալները, որոնց առկայության դեպքում կիրառելի են արդի բրաուզերները` Google Chrome, Mozilla Firefox, Opera:

Նվազագույն տվյալներ

– Պրոցեսոր (CPU). Intel DualCore processor (2 core/2 thread/2MB L2 cache)

– Օպերատիվ հիշողություն (RAM). 2 GB DDR3

– Կոշտ սկավառակ (HDD). 250GB

– Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics

– Էկրան(Display). 18.5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (դյուրակիր համակարգչի դեպքում)

– Ցանցային դիմերես (Networking). Megabit (10/100) կամ Gigabit (10/100/1000) LAN, WLAN. 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)

– USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։

Նախընտրելի տվյալներ

– Պրոցեսոր (CPU). Intel Core i3

– Օպերատիվ հիշողություն (RAM). 4 GB DDR3

– Կոշտ սկավառակ (HDD). 250GB-ից մինչև 500GB

– Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics

– Էկրան (Display)․ 18.5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (դյուրակիր համակարգչի դեպքում)

– Ցանցային դիմերես (Networking)․ Megabit (10/100) կամ Gigabit (10/100/1000) LAN, WLAN․ 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)

– USB ստեղնաշար (keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։

Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ. Android կամ IOS

– Պրոցեսոր (CPU)․ Երկու կամ չորս միջուկային (Dual-Core, Quad-Core)

– Օպերատիվ հիշողություն (RAM)․ 2 GB

– Էկրանի չափսը >= 8 դյում

– 3G, Wifi։

Համակարգիչների հավաքագրումը կատարվում է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում (Ք․ Երևան, Հանրապետության փող., 73 շենք)։