Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկում է «QA/Software Testing Fundamentals» առցանց դասընթացը
News 06/04/2020 08:55

Ինքնամեկուսացման ընթացքում ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու և ինքնակրթմամբ զբաղվելու համար՝ AITC/EIF կենտրոնը մեկնարկում է «QA/Software Testing Fundamentals» դասընթացը՝ օնլայն ուսուցմամբ։

Որակի Ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրի թեստավորումը։ Դասընթացը ծանոթացնում է թեստավորման հիմնական գաղափարների, գործընթացների, մեթոդների և գործիքների հետ: Դասընթացը ներառում է կիրառական դասաժամեր իրական նախագծի վրա, որի շրջանակներում ուսանողները ստեղծում են Test Case-եր և կատարում են Bug Reporting:

«QA/Software Testing Fundamentals» դասընթացը վարելու է ISTQB հայկական հարթակի (ArmSTQB) համահիմնադիրը՝ Արշակ Բալյանը, ով որակի ապահովման ոլորտում ունի 10+ աշխատանքային փորձ, ինչպես նաև ավելի քան 6 տարվա դասավանդման փորձ։

Դասընթացի մասին ամբողջական ինֆոն կարող եք գտնել այստեղ, իսկ գրացվելու համար՝ անցնել հետևյալ հղումով։