Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ինժեներական քաղաքում նախագծում են թոքերի արհեստական շնչառության սարքեր
News 06/04/2020 09:17

Ապրիլի 3-ին «Ինժեներական քաղաք» է այցելել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ:

Այցի շրջանակում Վարչապետին ներկայացվել են հայ մասնագետների կողմից ինչպես ռազմական նշանակության տեխնիկական միջոցների մշակումներն ու լուծումները, այնպես էլ թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման, նախագծման և իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների ընթացքը, որոնք ներկայացվելու են ՀՀ ԲՏԱ նախարարություն:

Պրն. Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով հայ ինժեներների աշխատանքները և նշել, որ կառավարությունն իր հերթին պատրաստ է օժանդակել ծրագրերի արդյունավետ իրականացմանը: