Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկում է խորացված ծրագրավորման դասընթաց դպրոցականների համար
News 08/04/2020 09:32

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) կազմակերպում են 10-ամսյա խորացված ծրագրավորման դասընթաց 12-17 տարեկան դպրոցականների համար, ովքեր հետաքրքրվում են ՏՏ ոլորտով։

Ուսումնասիրվող ծրագրեր՝

– HTML5, CSS3, JavaScript, jQuery, Bootstrap, PHP, MySQL,

– Անգլերեն գրավոր, բանավոր խոսք,

– CV-ների և պորտֆոլիոների կազմում,

– Պրեզենտացիաների պատրաստում։

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 10 ամիս։ Շաբաթական դասերի քանակ՝ 4 (1.5 ժամ տևողությամբ)։

Ուսման ամսական վճարը կազմում է 8.000 ՀՀ դրամ։

Դասընթացը կմեկնարկի մայիսի 1-ին։ Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 28-ը։

Նախնական գիտելիքներ չեն պահանջվում։ Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ

Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել կից հայտաձևով։