Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Մեկնարկում է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի գրանցումը
News 08/04/2020 10:12

FAST-ը մեկնարկում է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երկրորդ դասընթացի գրանցումը: Մրցակցային կրթության հնարավորությունները այս անգամ կընձեռնվեն արդեն թե՛ երիտասարդ տղաների, թե՛ աղջիկների համար:

FAST-ի 6-ամսյա անվճար դասընթացը վերաբերվում է տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտներին:

Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել.

– զորակոչի ենթակա տղաները, սակայն նախապատվությունը կտրվի 2020 թվականի ձմեռային զորակոչի ենթակա երիտասարդներին

– երիտասարդ աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով

Դասընթացի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 8-ը։