Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Կամուրջ Սիլիկոնյան հովտից․ Երվանդ Զորյանը պատմեց IoT-ի և High Connect ծրագրի մասին
News 08/04/2020 12:48

Ապրիլի 8-ին տեղի ունեցավ երկրորդ HightTechTalks-ը, որի հյուրն էր ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր, Սինոփսիս Հայաստանի նախագահ Երվանդ Զորյանը։

Երվանդ Զորյանը ներկայացրեց իր մտքերը տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ։ Նա կարծում է, որ այս տասնամյակը կպատկանի Internet of things տեխնոլոգիային։ Արդեն այսօր և Սիլիկոնյան Հովտում և աշխարհի այլ ծայրերում շատ ընկերություններ կան, որոնք աշխատում են IoT ոլորտում։ IoT տեխնոլոգիան ենթադրում է տարբեր գործիքների, պրոդուկտների և իրերի միացումը համացանցին և դրանց ապահովումը չիպերով և “խելացիությամբ”։ Օրինակ՝ մեր ակնոցները, կոշիկները, գրիչները և այլ ամենօրյա օգտագործման իրերը կստանան հավելյալ հնարավորություններ, ինչպես արդեն կան սառնարաններ, որոնք կարող են համացանցով սնունդ պատվիրել, կամ ինքնակառավարվող մեքենաները։

Նախարար Հակոբ Արշակյանը խնդրեց պարոն Զորյանին հանդիսատեսնին պատմել իր և Հայաստանում Սինոփսիսի հաջողությունների մասին, քանի որ դա շատ լավ օրինակ կարող է հանդիսանալ տեխնոլոգիաներով հետաքրքրվող երիտասարդության համար։ Պարոն Զորյանը ասաց, որ Հայաստանի անկախությունից սկսած արդեն կային շատ մասնագետներ, որոնք կարողանում էին առաջ տանել առաջին Հայաստանյան ընկերությունները։ Ժամանակի ընթացքում ստեղծվեցին շատ տեղական ոչ խոշոր ընկերություններ, որոնք աշխատում էին արտասահմանյան պատվիրատուների համար։ 2000-ականներին Հայաստան եկան խոշոր ընկերություններ, որոնք գնեցին այդ փոքր տեղական ընկերությունները և այդպիսով ունեցան իրենց մասնաճյուղերը մեր երկրում։ Օրինակ՝ Սինոփսիսը գնեց 4 ընկերություն և այժմ, Սիլիկոնյան Հովտից հետո, ընկերության ամենամեծ ներկայացուցչությունը գտնվում է Հայաստանում։

Պարոն Զորյանը նաև նշեց, որ ուժեղ տեխնոլոգիական ոլորտ ունենալու համար հարկավոր են ընկերություններ, կրթական ծրագրեր և պետության աջակցություն։ Այս պահին ծրագիր է իրականացվում AGBU-ի և ՀՀ Կառավարության կողմից, որը կօգնի հայկական ընկերություններին մտնել Սիլիկոնյան Հովիտ և նոր հնարավորությունների և ռեսուրսների շնորհիվ, որոնք առկա են Հովտում, դուրս գալ զարգացման նոր մակարդակի վրա։ Բացի այդ պարոն Զորյանը խոսեց High Connect ծրագրից, որը հնարավորություն կտա ամբողջ հայ ազգի ներկայացուցիչներին և Հայաստանից, և սփյուռքից միմյանց հետ կապվել, աշխատել և ստեղծագործել։

Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մարտի 31-ից մեկնարկել է առցանց HighTech Talks շարքը՝ ՏՏ աշխարհին ծանոթացնելու, արդիական հարցեր բարձրաձայնելու և հանրությանը իրազեկելու նպատակով:

Զրույցը կարող եք դիտել այս տեսահոլովակում։