Փետրվար, 2025
February 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Մեկնարկում է խորացված «Գրաֆիկ դիզայն» դասընթացը
News 09/04/2020 10:22

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կազմակերպում են եռամսյա խորացված «Գրաֆիկ դիզայն» դասընթացը:

Ուսումնասիրվող ծրագրեր՝

– Adobe Illustrator

– Adobe Photoshop

Ուսումնասիրվող թեմաներ՝

– Գրաֆիկան թվային միջավայրում. Պիկսել, Վեկտոր, Գույն

– Կոմպոզիցիա

– Գծանկարչություն

– Տառագրություն

– Տպագրության հիմունքներ

– Պաստառների ձևավորում

– Կերպարների պատկերում

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 3 ամիս։ Շաբաթական տեղի է ունենալու 2 դաս (3 ժամ տևողությամբ)։ Ուսման ընդհանուր վճարն է 45.000 ՀՀ դրամ։

Դասընթացը կմեկնարկի մայիսի 15-ին։ Գրանցման վերջնաժամկետն է մայիսի 13-ը։ Մասնակցել կարող են դիմել 16 և բարձր տարիքի անձինք: Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ:

Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել կից հայտաձևով: