RINArmenia-ն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի աջակցությամբ անցկացնում է “Meet RINA” ծրագրի բաց դասը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու RINA-ին՝ ապագայի ինտերնետին:
Այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են՝
– Ի՞նչպես է աշխատում ինտերնետն այսօր,
– Որո՞նք են ցանցային ճարտարապետության ներկայիս խնդիրները,
– Ի՞նչ է RINA-ն և ինչո՞ւ է այն համարվում վաղվա համացանց։
Սեմինարը կանցնի ապրիլի 10-ին՝ ժամը 17:00-ին, օնլայն հարթակում ՝
– ուսումնասիրելու համացանցի հիմքերը,
– հասկանալու հեռահաղորդակցման գործընթացի հիմնարար սկզբունքները և TCP/IP, RINA-ի մեխանիզմների հիմքում ընկած հասկացությունները,
– բացահայտելու ցանցային ճարտարապետության արդի թերությունները,
– ճանաչելու ապագա սերնդի ցանցային համակարգի նորությունները:
Մասնակցության համար հարկավոր է գրանցվել մինչև ապրիլի 9-ը ժամը 18։00-ը հետևյալ հղումով։