Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
FAST-ը երկարաձգում է ADVANCE դրամաշնորհային ծրագրի վերջնաժամկետը
News 10/04/2020 10:52

FAST-ը երկարաձգում է ADVANCE դրամաշնորհային ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև ապրիլի 26-ը։

ADVANCE դրամաշնորհային ծրագիրը կամուրջ է միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև նորարարական հետազոտական ծրագրերի վրա աշխատելու համար։ Հետազոտական խմբերը կձևավորվեն ընտրված 3-5 թեկնածուներից։

Ծրագրի առաջին փուլի ընթացքում կտրամադրվեն 3 դրամաշնորհներ հետևյալ թեմաների ուղղությամբ երկարաժամկետ հետազոտություն իրականացնելու համար՝

– կենսատեխնոլոգիա,

– մեքենայական ուսուցում,

– նոր նյութեր։

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։