Impact Hub Yerevan-ը հրավիրում է սոցիալական ձեռներեցների, անհատների, հետազոտողների, ընկերությունների կամ նախագծերի ուշադրությունը, որոնք աշխատում են հրատապ սոցիալական հիմնախնդիրների (այդ թվում և խոցելի խմբերի) լուծման ուղղությամբ:
Impact Hub Yerevan-ը ընդունում է Zartir ծրագրի երրորդ փուլի մասնակցության հայտեր:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020թ. ապրիիլ 16-ը։ Ծրագիրը կմեկնարկի մայիսին։
Հիմնական ոլորտներն են (սակայն սահմանափակումներ չկան)
– Վետերանների կենսական պայմանների բարելավում,
– Մայրերի կենսական պայմանների բարելավում,
– Երեխաների կենսական պայմանների բարելավում,
– Ընտանեկան բռնություն,
– Կենդանիների իրավունքներ/կենսական պայմանների բարելավում,
– Հաշմանդամություն ունեցող մարդկանց կենսական պայմանների բարելավում,
Մասնակցության առավելությունները`
– Մենթորություն փորձառու մասնագետներից,
– Գործիքներ և ուղեցույց` ձեր ներգործությունն ու հաջողությունն ապահովելու համար,
– Իմփաքթ Հաբի 100-ից ավելի գրասենյակ աշխարհի 50-ից ավելի երկրներում,
– Հրաշալի աշխատանքային միջավայր, որը հասանելի է շուրջօրյա ռեժիմով,
– Տեղական համայնք, որը կազմված է փոփոխությունների սիրահարներից,
– Մասնակցություն բացառիկ համայնքային միջոցառումների:
Ծրագրի տևողությունն է 1 տարի։
Հայտերի ընդունման գործընթացին կամ ֆելոուշիփի ծրագրին վերաբերող հարցերը կարող եք ուղղել հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected]։