Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Impact Hub-ը հրավիրում է սոցիալական ձեռներեցներին մասնակցելու Zartir ծրագրին
News 10/04/2020 11:33

Impact Hub Yerevan-ը հրավիրում է սոցիալական ձեռներեցների, անհատների, հետազոտողների, ընկերությունների կամ նախագծերի ուշադրությունը, որոնք աշխատում են հրատապ սոցիալական հիմնախնդիրների (այդ թվում և խոցելի խմբերի) լուծման ուղղությամբ:

Impact Hub Yerevan-ը ընդունում է Zartir ծրագրի երրորդ փուլի մասնակցության հայտեր:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020թ. ապրիիլ 16-ը։ Ծրագիրը կմեկնարկի մայիսին։

Հիմնական ոլորտներն են (սակայն սահմանափակումներ չկան)

– Վետերանների կենսական պայմանների բարելավում,

– Մայրերի կենսական պայմանների բարելավում,

– Երեխաների կենսական պայմանների բարելավում,

– Ընտանեկան բռնություն,

– Կենդանիների իրավունքներ/կենսական պայմանների բարելավում,

– Հաշմանդամություն ունեցող մարդկանց կենսական պայմանների բարելավում,

Մասնակցության առավելությունները`

– Մենթորություն փորձառու մասնագետներից,

– Գործիքներ և ուղեցույց` ձեր ներգործությունն ու հաջողությունն ապահովելու համար,

– Իմփաքթ Հաբի 100-ից ավելի գրասենյակ աշխարհի 50-ից ավելի երկրներում,

– Հրաշալի աշխատանքային միջավայր, որը հասանելի է շուրջօրյա ռեժիմով,

– Տեղական համայնք, որը կազմված է փոփոխությունների սիրահարներից,

– Մասնակցություն բացառիկ համայնքային միջոցառումների:

Ծրագրի տևողությունն է 1 տարի։

Հայտերի ընդունման գործընթացին կամ ֆելոուշիփի ծրագրին վերաբերող հարցերը կարող եք ուղղել հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected]։