Categories: News

Աքսելերատոր #5-ին կմասնակցեն բոլոր դիմորդները

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միտումով ամբողջ աշխարհի օֆլայն հարթակները փակ են։ Այս փաստը ոգեշնչել է Accelerator #5 ծրագրի նախաձեռնողներին ստեղծել ACC#5 Տնից առցանց, բիզնես և տեխնոլոգիական դասերի ծրագիրը, որը նախատեված է բոլոր Accelerator #5 15+ կատեգորիայի դիմորդների համար։

Այսպիսով, չնայած, որ ծրագիրն ունի արդեն ավելի քան 200 գրանցվածներ, առցանց դասերին մասնակցելու համար, երկար քննարկումներից հետո որոշվել է ևս մի քանի տեղեր հատկացնել նոր դիմորդների համար։

Տղերը սահմանափակ են, այնպես որ կարող եք գրանցվել հետևյալ հղումով։

ԱՔՍ#5 for Women and Girlz (15+) – ծրագրի շրջանակներում 15 տարեկանից բարձր աղջիկները և կանայք հնարավորություն կունենան մասնակցելու առցանց տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության դասընթացների, հանդիպելու ոլորտի փորձագետների հետ, ձեռնարկատիրական դասընթացների ընթացքում զարգացնել իրենց սեփական գաղափարները:

Share