Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Startup Armenia հիմնադրամը անդրադարձել է կորոնավիրուսին և իրենց գործունեությանը պանդեմիայի ընթացքում
News 13/04/2020 10:54

Startup Armenia հիմնադրամը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կորոնավիրուսին և իրենց գործունեությանը պանդեմիայի ընթացքում։

«Հարգելի հետևորդներ, վերջին 40 օրվա ընթացքում աշխարհը՝ այդ թվում և Հայաստանը, ներքաշվեցին նմանը չունեցող մի համաճարակային ճգնաժամի մեջ։ Այն, որ այս ճգնաժամը, դրանով պայմանավորված տնտեսական կորուստները, ձևավորված և ձևավորվելիք նոր սոցիալական հարաբերությունները լուրջ վնաս են հասցնելու մարդկությանը, դա ակնհայտ է։

Այնուամենայնիվ, մենք կենտրոնանում ենք այն բանի վրա, որ ցանկացած ճգնաժամ նոր վերելքների ու հաջողությունների սկիզբ է։

«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը ողջ թիմի անունից հայտարարում է, որ գործունեության սկզբից մինչ օրս իրականացված ծրագրերը ունենալու են շարունակություն։ Մեր ամբողջ թիմը ինտենսիվ աշխատում է բոլոր ծրագրերը ձևավորված և ակնկալվող հասարակական փոփոխություններին ադապտացնելու ուղղությամբ։

Դրանցից զատ շուտով կլսեք որոշ նոր նախագծերի մասին, որոնք վստահ ենք նախորդների պես կշարունակեն դրական մեծ ազդեցություն ունենալ ինչպես առանձին ստարտափների հաջողության, այնպես էլ ամբողջ էկոհամակարգի զարգացման գործընթացներում»։