Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկում է «3D մոդելավորում և անիմացիա» դասընթացը
News 14/04/2020 10:10

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կազմակերպում են 6-ամսյա խորացված «3D մոդելավորում և անիմացիա» դասընթացը:

Ուսումնասիրվող ծրագիրը լինելու է Autodesk MAYA-ն։

Ուսումնասիրվող թեմաներն են՝

– Գույների տեսություն,

– Օբյեկտներ,

– Օբյեկտների խմբերը և դրանց խմբագրումը,

– Օբյեկտների մոդիֆիկացումներ,

– Տեքստուրավորում,

– Վիզուալացում,

– Ոսկորային համակարգ (Rigging),

– Անիմացիա:

Դասընթացի ընդհանուր տևողությունը կազմում է 6 ամիս, շաբաթական 2 դաս (3 ժամ տևողությամբ)։ Ուսման ընդհանուր վճարն է 150.000 դրամ։

Դասընթացի մեկնարկը կտրվի մայիս 15-ին։ Գրանցման վերջնաժամկետն է մայիսի 13-ը։

Դասընթացին կարող են դիմել 16 և բարձր տարիքի անձինք։ Նախնական գիտելիքներ չեն պահանջվում։

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ։ Մասնակցելու համար կարող եք գրանցվել կից հայտաձևով։