Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Krisp-ը համագործակցություն է սկսել Discord-ի հետ
News 14/04/2020 11:56

Krisp-ը համագործակցություն է սկսել Discord-ի հետ։ Այդ մասին իր ֆեյսբուէյան էջում հայտնել է Krisp-ի հիմնադիր Դավիթ Բաղադարյանը։

«Discord-ը աշխարհի ամենամեծ մեսենջերներից մեկն է, և krisp տեխնոլոգիան ներդրնելով իր մեջ, ամբողջովին ապահովելու է noise cancellation-ը։ 

Discord-ն ունի 200 միլիոնից ավել օգտատեր և մոտ 20 միլիոն օրեկան ակտիվ օգտատերեր, ինչով այն ավելի մեծ է քան, օրինակ, Slack-ը։ Discord-ը մեծ տարածում ունի գեյմերների մոտ, նրանք կարող են հարյուր հոգով միասին խաղեր խաղալ և ժամերով խոսել միմյանց հետ։ Իսկ հիմա krisp-ի միջոցով իրենց աղմուկը կմաքրվի։

Սա շատ մեծ համագործակցություն է մեզ համար։ Ես չգիտեմ ուրիշ օրինակ, երբ հայկական ընկերության Հայաստանում ստեղծված տեխնոլոգիան այսպիսի մեծ deployment է ունենում։ 3 տարի առաջ, երբ նոր էինք ստեղծում krisp-ը, մեր թիմը չուներ աուդիոյի հետ աշխատելու փորձ, բայց բավականին շատ փորձ և մեծ տաղանդ ուներ մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինժեներության ուղղությամբ։ Եվ 3 տարում արդեն 3 տեխնոլոգիա ենք ստեղծել, որոնցից մեկը այսպիսի մեծ հաջողություն ունեցավ, մյուսը մոտ մի ամիս առաջ թողարկեցինք՝ սենյակների արձագանքի հեռացման հետ կապված։

Երրորդն էլ մեկ ամսից ենք թողարկելու՝ վիդեոյի հետ կապված։ Կասկած չունեմ, երեքն էլ մեծ հաջողության են հասնելու։ Եվ ամենակարևորը, որ մենք կարողացել ենք ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք աշխարհում ամենալավն են այս պահին։ Microsoft-ը և Zoom-ը դեռ հետ են մեզանից, մեր հաշվարկներով, մոտ մեկ տարի։ Շնորհավորում եմ բոլորին, սա մեր բոլորի հաջողությունն է, և ևս մեկ անգամ ապացուցում է, որ գիտական և ինժեներական միտքը ահավոր մեծ է Հայաստանում, և պետք է այն ճիշտ օգտագործել, որպեսզի այն դառնա համաշխարհային որակի և ստեղծի արժեք»:

Հիշեցնենք, որ Krisp-ի տեխնոլոգիաները ծառայություններ մատուցողներին թույլ են տալիս իրական ժամանակում մաքրել ձայնը կողմնակի աղմուկից, իսկ GPU-ների օգտագործումը թույլ է տալիս տեխնոլոգիան հասանելի դարձնել միլիոնավոր սարքերի համար։