Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
FAST-ը կանցկացնի հերթական «Միֆեր և փաստեր կորոնավիրուսի մասին» քննարկումը
News 16/04/2020 09:55

Futures Studio-ն և FAST-ը կազմակերպում են COVID-19 պանդեմիային նվիրված հերթական առցանց վեբինարը։

Ապրիլի 16-ին 19:00-ին տեղի կունենա վեբինար բ․գ․դ․, Մադրիդում Գրեգրիո Մարանյոնայի անվան Համալսարանական հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի ստրաբան Լիլիան Գրիգորյան հետ։ Լիլիանը նաև գիտնական է և հանդիսանում է Գրեգրիո Մարանյոնայի անվան բժշկական հետազոտությունների Ինստիտուտի գլխավոր հետազոտողը, ինչպես նաև Սրտանոթային եվրոպական համայնքի սրտանոթային ռեգեներատիվ և ռեպարատիվ բժշկության աշխատանքային խմբի ներկայացուցիչը։

Դոկտոր Գրիգորյանի վեբինարը կանցկացվի «COVID-19․ Առերեսվերով համաշխարհային վախին» վեբինարների շարքի ներքո, որի շրջանակում ելույթ կունենան առողջապահության ոլորտի տարբեր մասնագետներ։ Վեբինարների շարքը FAST-ի հետ համատեղ պատրաստել է Futures Studio նախագծի թիմը։ Հանդիպումները կվարի բժիշկ, Հանրային առողջության մագիստրոս, FAST-ի ավագ ինովացիոն վերլուծաբան Քրիստինա Հակոբյանը:

Անցյալ ամիսը իրական մղձավանջի է վերածվել շատ իսպանացիների համար, հատկապես նրանց համար, ովքեր աշխատում են առողջապահական համակարգում: Որպես COVID-19 համաճարակի էպիկենտրոնում գտնվող Մադրիդի երրորդային հիվանդանոցում աշխատող բժիշկ՝ դոկտոր Գրիգորյանը մեզ կպատմի իրավիճակի իրական պատմությունը, որի մեջ նրանք ապրում են այս օրերին Մադրիդում: Լիլիանի կարծիքով՝ միայն իրական փաստերը, այլ ոչ թե միֆերը կարող են օգնել մարդկանց պատրաստվել առաջիկա իրավիճակին և նվազագույնի հասցնել դրա բացասական ազդեցությունը:

Կքննարկվեն նաև COVID-19-ի վերաբերյալ ընթացող հետազոտությունները` սրտանոթային համակարգի շեշտադրությամբ։

Վեբինարի լեզուն՝ ռուսերենն է: Մասնակցությունն՝ անվճար է։ Դուք կարող եք միանալ առցանց վեբինարին Zoom հղումով կամ FAST-ի Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:

Բանախոսին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մինչև քննարկման սկիզբը [email protected] հասցեով։