News
16/04/2020 10:35
Ապրիլի 21-ին ժամը 18։00-ին տեղի կունենա օնլայն ThinkTank-ը, որի ընթացքում մասնակիցները կլուծեն առաջադրանքը Python լեզվի միջոցով։
Ի՞նչ է պետք մասնակցության համար․
– Python լեզվի իմացություն,
– սովորելու ցանկություն,
– ամենակարևորը՝ բարձր տրամադրություն։
Մրցութային առաջադրանքին ամենալավ լուծում առաջարկած անձին սպասվում է անակնկալ։
Ի՞նչ է ThinkTank-ը
ՁԻՀ-ը և ԳՏԿ-ն, համագործակցելով ՏՏ ընկերությունների հետ, ընձեռում են նոր հնարավորություն երիատասարդներին և պատանիներին, ովքեր ցանկանում են՝
– ինքնադրսևորվել,
– բացահայտել իրենց տաղանդները,
– տեսական գիտելիքները կիրառել գործնականում,
– շփվել ոլորտով հետաքրքրված հասակակիցների հետ։
Մասնակցության համար մինչև ապրիլի 20-ը ժամը 23։00-ն հարկավոր է լրացնել կից հղմամբ հայտաձևը։