News
16/04/2020 10:39
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կազմակերպում են 4-ամսյա խորացված «3D մոդելավորում/Ինտերիեր-էքստերիեր դիզայն» դասընթացը, որն անցկացվելու է առցանց եղանակով:
Ուսուցանվող ծրագրերը լինելու են Autodesk 3Ds Max-ը և V-Ray-ը։
Ուսումնասիրվող թեմաներ՝
– Modeling,
– Texturing,
– Materials,
– V-Ray,
– Lights and Cameras,
– Rendering։
Ուսման վճարը կազմում է 10.000 ՀՀ դրամ։ Դասընթացը կմեկնարկի մայիսի 1-ին։ Մասնակցելու համար հարկավոր է լինել 18տ. լրացած անձ և գրանցվել մինչև ապրիլի 30-ը հետևյալ հղումով։
Որևէ նախնական գիտելիքներ չեն պահանջվում։ Իսկ դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ: