Categories: News

Մեկնարկում է առցանց «3D մոդելավորում/Ինտերիեր-էքստերիեր դիզայն» դասընթացը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կազմակերպում են 4-ամսյա խորացված «3D մոդելավորում/Ինտերիեր-էքստերիեր դիզայն» դասընթացը, որն անցկացվելու է առցանց եղանակով:

Ուսուցանվող ծրագրերը լինելու են Autodesk 3Ds Max-ը և V-Ray-ը։

Ուսումնասիրվող թեմաներ՝

– Modeling,

– Texturing,

– Materials,

– V-Ray,

– Lights and Cameras,

– Rendering։

Ուսման վճարը կազմում է 10.000 ՀՀ դրամ։ Դասընթացը կմեկնարկի մայիսի 1-ին։ Մասնակցելու համար հարկավոր է լինել 18տ. լրացած անձ և գրանցվել մինչև ապրիլի 30-ը հետևյալ հղումով։

Որևէ նախնական գիտելիքներ չեն պահանջվում։ Իսկ դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ:

Share