News
17/04/2020 11:06
Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը և Իմփաքթ Հաբ Երևանը հրավիրում են ՀԿ-ի, քաղաքացիական հասարակության հարցերով կազմակերպության կամ անկախ լրատվամիջոցի ներկայացուցիչներին, և նրանց, ովքեր ունեն սոցիալական բիզնեսի գաղափարներ, ներկայացնել իրենց գաղափարներն ու մասնակցել սոցիալական ձեռներեցության մասին սեմինարին, որին կհաջորդի ֆինանսավորման մրցույթ:
Սեմինարը կմեկնարկի հունիսին և կտևի 3 օր։ Հայտերի ներկայացման վերջնաժակետն է մայիսի 15-ը։
Մանրամասների և դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Հայտերի ներկայացման կամ ֆելոուշիփի գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեով։