Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
TUMO Live-ը կհյուրընկալի Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանին
News 17/04/2020 11:32

Շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին 14:00-ին TUMO Live-ը հյուրընկալելու է Krisp-ի համահիմնադիր և տնօրեն Արտավազդ Մինասյանին, ով կկիսվի Krisp-ի հաջողության պատմությամբ, իր կարիերայով և կպատասխանի ուղիղ եթերում տրվող հարցերին։

Աշխատանք տնից, որը ենթադրում է զանգեր ու տեսազանգեր ամենաէքստրեմալ պայմաններում՝ երեխաների ձայներից մինչև պատուհանից եկող շինարարության աղմուկ։ Այս իրավիճակում Krisp հավելվածը ոչ միայն հայտնություն էր շատերի համար, այլ նաև փրկություն:

Այն 2018-ին ProductHunt֊ի Audio & Voice կատեգորիայում ճանաչվել է տարվա լավագույն պրոդուկտ, այնուհետև իր տարածումը գտել ամբողջ աշխարհում։