Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Որակի ապահովման հիմունքներ դասընթացի տեղեկատվական հանդիպում
News 23/04/2020 12:13

Ապրիլի 25-ին 17։00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանում (Microsoft Innovation Center Armenia) կանցկացնի «Որակի ապահովման հիմունքներ» դասընթացի տեղեկատվական հանդիպումը։

Առցանց դասընթացն անդրադառնում է թեստավորման գործընթացի հիմնական գործողություններին, թեստավորման նախագծման հիմնական եղանակներին։ Այն անցկացվում է ArmSTQB-ի հետ համատեղ, ինչը հանդիսանում է ISTQB-ի Հայաստանյան ազգային հարթակը և հիմնված է International Software Testing Qualifications Board Foundation-ի կրթական ծրագրի վրա։

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրամադրվի խորհրդատվություն՝ հետագա մասնագիտական զարգացման հարցերում, իսկ նրանց տվյալները կփոխանցվեն պոտենցյալ գործատուներին։

Գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով։ Գրանցվելուց հետո դուք կստանաք հղում,որով կկարողանաք մասնակցել տեղեկատվական հանդիպմանը