News
27/04/2020 12:00
PicsArt ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ստեղծել է երեք վիդեո ձեռնարկ՝ Հայաստանի ուսուցիչների և աշակերտների համար։ Հոլովակները կօգնեն ճիշտ օգտվել համակարգից։
moodle համակարգը իր մեջ ներառում է դասընթացներ ստեղծելու, աշակերտներին հանձնարարություններ տալու և գնահատելու գործիքներ, որոնք կհեշտացնեն ուսուցինչների աշխատանքը։
Ստեղծված հոլովակները ծավալվում են հետևյալ թեմաների շուրջ ՝
– Ինչպե՞ս օգտվել heravar.armedu.am վեբ կայքից։
– Ինչպե՞ս կատարել հանձնարարությունները elearning.armedu.am հարթակի միջոցով։
– Ինչպե՞ս ստեղծել նոր դասընթաց և աշակերտների հանձնարարություն տալ elearning.armedu.am հարթակի միջոցով։