Վերջին տասնամյակը նշանավորվել է վենչուրային գործարքների և ներդրված կապիտալի ծավալի զգալի աճով: Այնուամենայնիվ, այս ընթացքում շատ հիմնադիրների հանդեպ եղել է անարդար վերաբերմունք։ Հետևաբար, եթե նախատեսում եք առնչվել որևէ տեսակի ներդրման հետ, անհրաժեշտ է իմանալ նմանատիպ գործարքների հիմունքները:
Nation In Action հարթակը կազմակերպում է օնլայն սեմինար Վենչուրային Ֆոնդերից ներդրումներ ներգրավելու գործընթացի վերբերյալ։
Ապրիլի 29-ին, ժամը 19։30-ին Ֆրանսիական OneRagetime վենչուրային ֆոնդի իրավախորհրդատու Վինսենթ Ռոբերտը կխոսի ներդրումներ ներգրավելու գործընթացի վերաբերյալ և կներկայացնի թե ինչպես պետք է ստարտափները կազմակերպեն իրենց փոխհարաբերությունները վենչուրային ֆոնդերի հետ։
OneRagtime-ը հաջորդ սերնդի վենչուրային ֆոնդ է, որը մասնագիտացած է Series A և ավելի ցածր զարգացման փուլում գտնվող ստարտափներում ներդրումներ իրականացնելու և առաջխաղացնելու մեջ։ Ընկերությունը մինչ օրս կատարել է 17 ներդրում 40 միլիոն Եվրոյի չափով։
Առցանց միջոցառմանը կարելի է միանալ Zoom մեսենջերում (Zoom Meeting ID: 874 3465 3936б Password: 070707)։
Այս քննարկումը կլինի թվով չորրորդը առցանց քննարկումների շարքում։ Քննարկումների նպատակը բիզնես մտածելակերպի խրախուսումն է։ Ամեն շաբաթ տարբեր ոլորտների մասնագետներ կիսվում են փորձով և պատասխանում մասնակիցների հարցերին: