Սեպտեմբեր, 2020
September 2020
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Նինա Աչաջյանը կխոսի «Անորոշության պայմաններում վենչուրային ներդրումների ներգրավումը» թեմայով
News 28/04/2020 09:30

HighTech Talks շարքի մայիսմեկյան զրույցը՝ «Անորոշության պայմաններում վենչուրային ներդրումների ներգրավումը» (“Raising VC money in uncertain times”) թեմայի շուրջ, կվարի Index Ventures ընկերության գործընկեր Նինա Աչաջյանը։

Հայթեք զրույցի լեզուն անգլերեն է։ Ուղիղ եթերի ավարտից հետո, հայերեն ենթագրերով, զրույցը կտեղադրվի նախարարության՝ HTi Armenia Youtube-յան ալիքում։

Զրույցներն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է դիտել՝ հետևելով ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և ՀՀ ԲՏԱ նախարարության ֆեյսբուքյան էջերին, իսկ ավարտից հետո տեսանյութերը տեղադրվում են նախարարության՝ HTi Armenia Youtube-յան ալիքում:

Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մարտի 31-ից մեկնարկել է առցանց HighTech Talks շարքը՝ ՏՏ աշխարհին ծանոթացնելու, արդիական հարցեր բարձրաձայնելու և հանրությանը իրազեկելու նպատակով:

HighTechTalks նախագիծը հյուրընկալում է հաջողված գործարարների և ՏՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների, ովքեր վարում են զրույցներ՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր ողջ հմայքով և կարծրատիպերով:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն և հնարավորություն է ընձեռվել նաև մուտք գործելու ՏՏ ոլորտ, ձեռք բերելու նոր հմտություններ ու գիտելիքներ, և ամենակարևորը՝ մասնագիտություն:

HighTechTalks նախագիծը նպաստելու է տեխնոլոգիաների մասին առավել խորը պատկերացումների ձևավորմանը հանրության առավել լայն շրջանակների համար:

HighTech Talks-ի հետագա առցանց հաղորդումների շրջանակներում ևս թեմատիկ ելույթներով հանդես են գալու ոլորտի՝ հաջողություններ գրանցած մի շարք փորձառու ներկայացուցիչներ: Նրանք խոսելու են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների դրական և բացասական կողմերից, մեր կյանքում տեխնոլոգիաների դերից և թե ինչպես են դրանք վերափոխում մեր կյանքը, թե ինչ ազդեցություն են ունենում մարդկանց բարեկեցության և անվտանգության վրա, կվերլուծեն բարձր տեխնոլոգիական նորարարությունները, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խնդիրներն ու հնարավորությունները:

Բանախոսները զրուցելու են աշխարհում ստեղծված իրավիճակի մասին և գնահատելու իրավիճակը ՏՏ ոլորտի տեսանկյունից, բարձրաձայնելու են ոլորտի գլոբալ բարեփոխումների և տրանսֆորմացիոն միտումների, հեռահար աշխատանքի հնարավորությունների մասին։