Էլեկտրոմոբիլները վստահորեն գրավում են ավտոաշխարհը։ Դրանք դառել են ոչ միայն փոխադրամիջոց, այլև խելացի քաղաքի բաղկացուցիչ մաս։ Այս ամենով պայմանավորված, կարևոր է հասկանալ ինչ ապագա է նրանց սպասվում Հայաստանում և թե ինչպես կարելի է օգտվել դրանց տնտեսական և տեխնիկական առավելություններից։
Մայիսի 2-ին, ժամը 19։30-ին Nation In Action հարթակը կազմակերպում է օնլայն սեմինար, որի ընթացքում Ավտոմոբիլային լրագրող, Ավտոշքերթ հաղորդաշարի հեղինակ Երվանդ Ղարիբյանը և Plug.am նախագծի ղեկավար Կարեն Դերձյանը կխոսեն Էլեկտրոմոբիլային աշխարհի ներկայի և ապագայի մասին։ Նրանք կպատասխանեն բոլոր հարցերին և կօգնեն հասկանալ, արդյոք հաջորդ մեքենան պետք է լինի էլեկտրական։
Առցանց միջոցառմանը կարելի է միանալ Zoom մեսենջերում (Zoom Meeting ID: 811 7167 6218 Password: 1234)։
Այս քննարկումը կլինի թվով հինգերորդը առցանց քննարկումների շարքում։ Հիշեցնենք, որ քննակումների նպատակը բիզնես մտածելակերպի խրախուսումն է։ Ամեն շաբաթ տարբեր ոլորտների մասնագետներ կիսվում են փորձով և պատասխանում մասնակիցների հարցերին: