Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
EIF-ը, VTC-ն և Լոռու մարզպետարանը հեռավար դասընթաց անցկացրեցին դպրոցականների համար
News 04/05/2020 10:35

Օրերս Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) տեղի ունեցավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և Լոռու մարզպետարանի կրթության վարչության հետ համատեղ կազմակերպված հերթական հեռավար դասընթացը։

Հեռավար դասերի թեման ընտրվել է տվյալ դպրոցի Ինֆորմատիկա առարկայի ուսուցչի հետ միասին, և նպատակ է հետապնդում օգնել երեխաներին ամրապնդել իրենց գիտելիքները ՏՏ ոլորտում, նրանց ծանոթացնել ոլորտի իրենց համար հասանելի գործիքակազմին, դրանց կիրառություններին։

Այս անգամ դասընթացի թեման խաղերի ստեղծումն էր (game development), որի ընթացքում աշակերտները ծանոթացան վիդեոխաղերի տեսակներին, խաղերի ստեղծման տարբեր ծրագրերին, խաղային ոլորտի հնարավորություններին։