Մայիսի 5-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա «Աշխարհը պանդեմիայից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով առցանց վեբինարը:
Բանախոսներ՝
– Ն․Գ․ Հայաստանի Հանրապետության նախագահ, դոկտոր Արմեն Սարգսյան,
– FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն, դոկտոր Արմեն Օրուջյան,
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), համագործակցելով Futures Studio քննարկումների հարթակի հետ, շարունակում է COVID-19 պանդեմիայի թեմայով տեղեկատվական վեբինարների շարքը՝ աջակցելու միջազգային հանրությանը։ Վեբինարների նպատակն է քննարկել պանդեմիային առնչվող ամենահրատապ հարցերը և դրանց անդրադարձը հասարակության վրա։
Քննարկման լեզու՝ անգլերեն։ Կապահովվի համաժամանակյա թարգմանություն Zoom հարթակում։
Քննարկմանը կարող եք միանալ գրանցվելով հետևյալ հղումով կամ հետևելով FAST-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերին։
Եթե ունեք հարցեր բանախոսներին, կարող եք ուղարկել մինչև քննարկման սկիզբը [email protected] էլեկտրոնային հասցեին։