Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Արմեն Սարգսյան և Արմեն Օրուջյան․ «Աշխարհը պանդեմիայից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» վեբինար
News 05/05/2020 09:37

Մայիսի 5-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա «Աշխարհը պանդեմիայից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով առցանց վեբինարը:

Բանախոսներ՝

– Ն․Գ․ Հայաստանի Հանրապետության նախագահ, դոկտոր Արմեն Սարգսյան,

– FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն, դոկտոր Արմեն Օրուջյան,

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), համագործակցելով Futures Studio քննարկումների հարթակի հետ, շարունակում է COVID-19 պանդեմիայի թեմայով տեղեկատվական վեբինարների շարքը՝ աջակցելու միջազգային հանրությանը։ Վեբինարների նպատակն է քննարկել պանդեմիային առնչվող ամենահրատապ հարցերը և դրանց անդրադարձը հասարակության վրա։

Քննարկման լեզու՝ անգլերեն։ Կապահովվի համաժամանակյա թարգմանություն Zoom հարթակում։

Քննարկմանը կարող եք միանալ գրանցվելով հետևյալ հղումով կամ հետևելով FAST-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերին։

Եթե ունեք հարցեր բանախոսներին, կարող եք ուղարկել մինչև քննարկման սկիզբը [email protected] էլեկտրոնային հասցեին։