Categories: News

Թումո լաբորատորիաները և viciniti֊ն կանցկացնեն IoT ամպային անվտանգության դասընթաց

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Թումո լաբերի հաջորդ դասընթացը կապված է IoT-ի հետ: Թումո լաբորատորիաների և viciniti֊ի IoT ամպային անվտանգություն (Cloud Security) նախագծի ընթացքում մասնակիցները կստեղծեն հավելված, որի նպատակն է հայտնաբերել IoT սարքերն ապահով կերպով ամպային ցանցերին միացնելու եղանակը։

Թումո լաբորատորիաները Viciniti-ի հետ համատեղ նախագիծն իրականացնելու համար փնտրում է ներքոնշյալ հմտություններից որևէ մեկին տիրապետող 8 մասնակցի՝

– Golang (գերադասելի է mDNS),
– Android SDK,
– iOS SDK,
– Javascript (Browser extension + backend),
– UI/UX դիզայներ,
– React Native,
– Մագիստրոսի կամ ասպիրանտի կոչումով կիբեր անվտանգության մասնագետ (ցանցային անվտանգություն, կիրառական գաղտնագրություն, անվտանգության ռիսկերի կառավարում)։

Նշենք, որ COVID-19֊ի իրավիճակով պայմանավորված դասընթացներն անցկացվելու են առցանց եղանակով մինչև Թումո լաբորատորիաների վերաբացումը։

Դասընթացին գրանցվելու վերջնաժամկետը մայիսի 6-ն է։ Գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share