Categories: News

«Բիզնես գործընթացների թվային կառավարում» թեմայով անվճար առցանց դասընթաց

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ ԵՄ ֆինանսավորմամբ, կազմակերպում է «Բիզնեսի զարգացումը թվայնացման միջոցով» անվճար առցանց դասընթացների շարքի հինգերորդ՝ վերջին դասընթացը՝ «Բիզնես գործընթացների թվային կառավարում» թեմայով։ Դասընթացի տեղի կունենա մայիսի 7-ին, ժամը՝ 16։00-ին։

Այն նախատեսված է բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում են էականորեն բարելավել բիզնես գործընթացների կառավարումը՝ կիրառելով նորարարական մոտեցումներ և տեխնոլոգիաներ։

Կազմակերպմանն օժանդակում է Հայաստանում Գործարարության աջակցման գրասենյակը։

Դասընթացը կօգնի մասնակիցներին.

– հասկանալ կառավարման գործընթացի թվայնացման կարևորությունը,

– ծանոթանալ ձեռնարկության ռեսուրսների պլանավորման ծրագրակազմի առավելություններին,

– հաջողությամբ իրականացնել տաղանդների կառավարումը թվային դարաշրջանում,

– իմանալ՝ ինչպես ավտոմատացնել ֆինանսական գործունեությունը,

– ծանոթանալ հայաստանյան տեխնոլոգիական ընկերություններին, տեղեկանալ բիզնես լուծումների և գործիքների մասին, հարցեր ուղղել փորձագետներին և ոլորտի մասնագետներին։

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյա հղումով։

Share